Քեմբրիջի համալսարանի գիտնական Ռիշի Ռաջպոպատը գտել է սանսկրիտի բազմադարյա քերականական հանելուկի լուծումը՝ հնարավոր դարձնելով համակարգիչներին սանսկրիտի ուսուցումը, հաղորդում է EurekAlert-ը:
Մ․թ․ա․ մոտ 500 թվականին հին հնդկացի լեզվաբան Պանինին ստեղծել է չորս հազար կանոններից բաղկացած հավաքածու, որը նկարագրում է սանսկրիտի հնչյունաբանությունը, ձեւաբանությունը եւ շարահյուսությունը: Միեւնույն ժամանակ, Պանինին օգտագործել է մեզ ծանոթ հասկացությունները, օրինակ ՝ վերջածանցները: Բայց մի խնդիր կար. հաճախ երկու կամ ավելի կանոններ կարող էին միաժամանակ կիրառվել։
Ինքը՝ Պանինին, մշակել է մետա-կանոն, որը թույլ է տալիս ընտրել երկու կանոններից մեկը, բայց վերջին 2500 տարվա ընթացքում գիտնականները չեն կարողացել վերծանել այն: Ավանդաբար, գիտնականները դա մեկնաբանել են հետեւյալ կերպ. հավասար ուժի երկու կանոնների միջեւ կոնֆլիկտի դեպքում հաղթում է այն կանոնը, որը հետագայում հետեւում է քերականության հաջորդական հերթականությանը։ Նոր մետա-կանոնը ցույց է տվել, որ Պանինին իրականում նկատի ուներ, որ պետք է ընտրել կանոնը, որը կիրառվում է բառի աջ կողմում։
Գիտնականի հայտնագործության շնորհիվ այժմ կա հստակ ալգորիթմ, որի միջոցով հնարավոր է ստեղծել քերականորեն ճիշտ բառեր սանսկրիտում:
Մեկնաբանություններ