Հունվարի 12-ը արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Աշոտ Թորգոմի Խաչատրյանի ծննդյան օրն է։
Նա այսօր կդառնար 21 տարեկան։ Ընտանիքն այսօր 2-րդ անգամ է Աշոտի ծնունդն անցկացնում առանց իր ֆիզիկական ներկայության։
Աշոտը 2019 թվականին հանձնեց քննությունները, ընդնունվեց Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ ու միանգամից մեկնեց զինվորական ժամկետային ծառայության։ 2021 թվականին արդեն նա պետք է համալրեր առաջին կուրսեցիների շարքերը, բայց, ցավոք,Աշոտը հավերժի ճամփորդ դարձավ։
Կուրսեցիներն այժմ մտնում են լրագրող ազատամարտիկների լսարան ողջունում ու մտովի զրուցում Աշոտի հետ, այնուհետև դասն անց կացնում Աշոտի բարի ժպիտի ու հպարտ հայացքի ներքո։
Փառք քեզ ու քո բոլոր զինակից ընկերներին, Աշո՜տ ջան։
Շնորհակալ ենք…
Խոնարհվում ենք…
Աշոտ Խաչատրյանի մայրը, եղբայրներն ու կուրսընկերները
Ալֆրեդո Ամարիլյո Քեշիշյանը հայկական արմատներ ունեցող ուրուգվայցի ֆուտբոլիստ է, ով իր կարիերայի ընթացքում խաղացել է կատալոնական Բարսելոնա ֆուտբոլային ակումբում։ Չնայած...
Կարդալ ավելինDetailsՄիլան ֆուտբոլային ակումբի 40-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Իտալիական Ա Սերիայի 34-րդ տուրի Յուվենտուսի դեմ խաղում ստացել է այտոսկրի կոտրվածք, որը...
Կարդալ ավելինDetailsԱպրիլի 28-ին Փարիզի Պարկ դե Պրենս մարզադաշտում Չեմպիոնների Լիգայի կիսաեզրարփակիչ փուլի առաջին խաղում միմյանց դեմ էին մրցում Պարի Սեն Ժերմենը...
Կարդալ ավելինDetailsԼա Լիգայի 32-րդ տուրի Սելտայի դեմ խաղի 40-րդ րոպեին Բարսելոնայի 19-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալը վնասվածք ստացավ 11-մետրանոցից գոլ հեղինակելուց հետո։...
Կարդալ ավելինDetailsՄեջբերումներ անելիս ակտիվ հղումը JourNews.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց JourNews.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
contact@Journews.am
© 2021-2023 JourNews.am
Մեկնաբանություններ