Հունվարի 6-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը մեկնել էին Ղազախստան երկրում տիրող իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։ Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանման կազմում Ղազախստան է մեկնել 100 զինծառայող։
Հունվարի 13-ից խաղաղապահ ստորաբաժանումները աստիճանաբար դուրս են բերվում Ղազախստանի տարածքից։ Հայկական զորախումբը ևս տեղափոխվել է ՌԴ օդատիեզերական ուժերի երեք ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռներն ու օդ բարձրացել Ալմաթիի օդանավակայանից։
Մեկնաբանություններ