Այսօր տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Մալենայի մրցութային երգի եւ տեսահոլովակի պրեմիերան։
14 ամյա երգչուհին համաեվրոպական բեմում կներկայանա «Քամի քամի» երգով։ Երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (Tokionine), խոսքերի հեղինակներն են՝ Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան եւ Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսեր՝ Անուշիկ Տեր-Ղուկասյան։
Նախորդ տարի նա արդեն ընտրվել էր «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակ, սակայն 44-օրյա պատերազմի հետևանքով մեր երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Հանրային հեռուստաընկերությունը չեղարկել էր միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը:
Այս տարի «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 19 երկիր, կանցկացվի դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Մրցույթը կհեռարձակվի ժամը 19:00-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում։
Տեսանյութը ստորև
Մեկնաբանություններ