Ապրիլի 28-ին Փարիզի Պարկ դե Պրենս մարզադաշտում Չեմպիոնների Լիգայի կիսաեզրարփակիչ փուլի առաջին խաղում միմյանց դեմ էին մրցում Պարի Սեն Ժերմենը և Մյունխենի Բավարիան։ Խաղը ավարվեց փարիզյան թիմի առավելությամբ՝ 5-4 հաշվով։ Խաղից հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսեց հանդիպման մասին և առանձահատուկ հիացմունքով արտահայտվեց երկու թիմերի ցուցադրած վառ խաղի մասին։ Իր խոսքի մեջ նա բարձր գնահատական տվեց երկու թիմերի ֆուտբոլիստների ֆիզիկական գերազանց պատրաստվածությունը և հանդիպումը երկու բառով կոչեց․ «ֆանտաստիկ խաղ»։ Իսպանացի Մարզիչը նաև արժանին մատուցեց Մյունխենի Բավարիային ասելով՝․«Մենք արժանի էինք թե հաղթել, թե ոչ-ոքի խաղալ և թե պարտվել այս խաղում»։ Թիմերի պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 6-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։
Մեկնաբանություններ