<<Ավրորա>> մրցանակաբաշխությունը կկայանա Վենետիկում,հոկտեմբերի 8-ից 10-ը ընկած ժամանակահատվածում:Նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը հայտարարել է,որ Ավրորայի ուշադրության կենտրոնում է լինելու Արցախի խնդիրները:<<Ավրորա>>-ն այս տարվա դափնեկրին,որի անունը այս տարի դեռ հայտնի չէ,առաջարկելու է իր մրցանակի մեկ միլիոն դոլարի 25%-ը նվիրաբերել Արցախին:Նախաձեռնության հիմնադիրներն էլ այդ 250.000 կկրկնապատկեն և Արցախին ընդհանուր առմամբ կուղվի կես միլիոն դոլար:<<Ավրորա>>-ն` ինչու կկայանա Վենետիկում, պարզաբանում է նախաձեռնության տնօրենը:Տնօրենը ասում է,որ Վենետիկը հայերի համար միշտ էլ յուրահատուկ նշանակություն ունեցող վայր է եղել:Նրա խոսքերով <<Ավրորա>>-ն հիմնադրվել և առաջին տարիներին էլ անցեկացվել Հայաստանում:Հիմա միջազգային մակարդաակով աճել են և ուզում են դառնան ավելի գլոբալ հայկական նախաձեռնություն:<<Ավրորա>>-ն Եվրոպայում դեռ չի եղել:Վենետիկը հայերի համար յուրահատուկ նշանակություն ունի:Ահա այսպես իրենց ընտրությունը կանգ առավ հենց Վենետիկի վրա: Համաշխարհային հումանիտար մրցանակի ֆոնդից այսուհետև միջոցներ կհատկացվեն նաև հումանիտար անհապաղ օգնության համար:2020-ից մրցանակային ֆոնդի կեսը <<Ավրորա>>-ն կուղի անհապաղ միջամտություն պահանջող հրատապ հումանիտար ճգնաժամների հաղթահարմանը:<<Ավրորա>>-ն խոշորացույցի տակ է պահելու Արցախը: Տնօրենը նշել է նաև,որ <<Ավրորա>>-ի ուշադրության կենտրոնում Արցախի զարգացումն է,վերականգնումը,հեռանկարը հատկապես երեխաների ու երիտասարդների համար:Սա է <<Ավրորա>>-ի նպատակն ու առաքելությունը: Այս տարի հաշվի են առնվել 44-օրյա պատերազմից տուժած արցախցիների կարիքները:Այսպիսով <<Ավրորա>>-ն 2021թ-ի <<Ավրորա>> մրցանակի դափնեկրին կառաջարկի մրցանակի 25%-ը ուղղել Արցախում հրատապ խնդիրների լուծմանը:Արցախն այս տարի իսկապես հումանիտար օգնության կարիք ունի:
Մեկնաբանություններ