Քայլի Ջենները գերազանցեց Արիանա Գրանդեին և Սելենա Գոմեսին ինսթագրամյան հարթակում։ Նա դարձել է առաջին կինը, ով ունի 300 մլն հետևորդ։
Երգչուհիներն ունեն 289-ական մլն հետևորդ, սակայն ոլորտի առաջատարը շարունակում է մնալ Մանչեսթեր Յունայթեդի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ իր ավելի քան 390 մլն հետևորդներով։
Քայլի Ջեններն ամերիկացի հեռուստատեսային դեմք է և մոդել։ 2018 թվականին 21 տարեկանում դարձել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը՝ գերազանցելով Մարկ Ցուկերբերգի ռեկորդը։ Նա Քեյթլին Ջենների (նախկինում Բրյուս Ջեններ) և Քրիս Ջենների երկրորդ դուստրն է՝ Քենդալ Ջեններից հետո։ Նա նաև ունի մոր կողմից քույրեր՝ Քիմ, Քորթնի, Քլոյի և եղբայր՝ Ռոբ, հոր կողմից եղբայրներ՝ Բրենդն և Բրոուդի Ջեններներ։
2012 թվականից Քայլին անցել է ուսման տան պայմաններում։ Իր մոդելային գործունեությունը սկսել է՝ գովազդելով հագուստի «Crush Your Style» ապրանքանիշը, և նկարահանվելով մի շարք ամսագրերում։ Նա նաև մի ընկերության մոդել էր, որի տնօրենն էր իր բարեկամ Նատաշան։
2011 թվականին Քայլին մասնակցեց Նյու Յորքի նորաձևության շաբաթին՝ ցուցադրելով Ավրիլ Լավինի «Abbey Dawn» հագուստի ապրանքանիշը։ 2013 թվականի փետրվարի 8-ին հայտարարվեց, որ «PacSun» ապրանքանիշը պատրաստվում է համագործակցել Քայլիի և Քենդալլի հետ՝ ստեղծելու համար «Kendall & Kylie» կոչվող հավաքածուն։
2014 թվականի մայիսի վերջին հրատարակվեց քույրերի գիրքը՝ «Rebels: City of Indra» անունով։ Նույն տարվա հունիսի Քայլին և Քենդալը վարեցին Կանադայում անցկացված Much Music Video Awards մրցանակաբաշխությունը։
2015 թվականի վերջերին ստեղծել է իր սեփական Kylie Cosmetics կոսմետիկան։ Առաջին հավաքածուն վաճառվել է 30 վայրկյանում։ Դրանից հետո Քայլին սկսել է միայն ու միայն ընդլայնել իր կոսմետիկայի ճյուղը։ 2018 թվականի կեսերին նրա եկամուտը գնահատվել է 900 մլն դոլար։
Քայլին հաջողությամբ վարում է Instagram-ի իր էջը և 2018 թվականին գլխավորել է Instagram-ի ամենաթանկ աստղերի ցանկը (Instagram Rich List 2018): Նրա Instagram-յան էջի գովազդի համար գովազդատուն պետք է վճարի 1 մլն դոլար։
2019 թվականի մայիսի 10-ին հայտնի է դարձել, որ թողարկվելու է Kylie Skin կոսմետիկան, որի շնորհանդեսը կայացել է 2019 թվականի մայիսի 22-ին։
2020 թվականի մայիսին Coty կոսմետիկական ընկերությունը Ջեններից գնել է նրա ընկերությունը 51 տոկոս բաժնետոմսը՝ 600 մլն դոլարով։ Այն բանից հետո, երբ Coty ընկերությունն աուդիտ է անցկացրել, տեղեկություններ են հրապարակվել, որ Քայլի Ջենները մի քանի տարի գերագնահատել է սեփական բիզնեսի մասշտաբները, և նա իր միջոցների զգալի մասը ստացել է հենց Coty-ի հետ գործարքի շնորհիվ։ Այս տեղեկության հրապարակումից հետո Forbes-ը Ջեններին հանել է միլիարդատերերի շարքից՝ վերահաշվելով նրա ֆինանսական ցուցանիշները։
Մեկնաբանություններ