Վարդան Մինասյանի օրոք Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ցույց տվեց իր լավագույն արդյունքները և մինչև անգամ հավակնում էր խոշոր մրցաշարերի մասնակցելուն, իսկ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացավ իր պատմության մեջ ռեկորդային՝ 30-րդ հորիզոնական։ Այս ամենը պայմանավորված էր մի քանի կարևոր հանգամանքերով որոնցից կարելի է առանձնացնել երեքը։ Հավաքականն ուներ իր լավագույն կազմը և խաղացողների մեծ մասը իրենց կարիերայի ծաղկման շրջանում էին, մարզիչը հայտնվել էր ճիշտ պահին ճիշտ տեղում և թիմում խաղակցվածությունը բարձր մակարդակի վրա էր։
Չնայած այս ամենին, մեր հավաքականը այդպես էլ Վարդան Մինասյանի օրոք չկարողացավ մասնակցել որևէ խոշոր մրցաշարի և ի վերջո մարզիչը հեռացավ հավաքականից։ Որոշում կայացվեց հավաքականի մարզչի պաշտոնը վստահել արտերկրացու։
Բեռնար Շալանդ
Լուսանկարը՝ arcinfo.ch
Հավաքականը գլխավորելուց հետո Բեռնար Շալանդը հույս էր հայտնում, որ հավաքականը կանցնի Եվրո 2016-ի խմբային փուլ, սակայն գործնականում ամեն բան հակառակ կերպ եղավ և նրա օրոք հավաքականի տարած միակ հաղթանակը ԱՄԷ հավաքականի դեմ ընկերական խաղում էր։
Սարգիս Հովսեփյան
Լուսանկարը՝ sport.mediamax.am
Հավաքականի նախկին ավագը մարզչական առաջին մեծ փորձը ձեռք բերեց հենց հավաքականում, որպես մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, և զարմանալի չէ, որ դա չպսակվեց հաջողությամբ․ մրցակիցները հզոր էին, իսկ ժամանակ գրեթե չկար։
Վարուժան Սուքիասյան
Լուսանկարը՝ sport.mediamax.am
Armtimes-ի հետ հարցազրույցում մարզիչը խոսել էր հավաքականում համարձակ խաղի հիմք դնելու մասին, սակայն գործնականում պատկերը այլ էր։ նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը պաշտոնական խաղերում չտարավ ոչ մի հաղթանակ։
Արթուր Պետրոսյան
Լուսանկարը՝ Aravot.am
Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուներից մեկին նույնպես հասավ հավաքականը մարզելու հերթը։ Արթուր Պետրոսյանը զուսպ էր մրցաշարերի վերաբերյալ կանխատեսումներ կատարելիս, իսկ հավաքականը նրա առաջնորդությամբ 12 խաղում տարավ 5 հաղթանակ, ինչը բավականին լուրջ ցուցանիշ է։ Այնուամենայնիվ, 5 հաղթանակներից 3-ը եղել են ընկերական խաղերում։
Վարդան Մինասյան
Լուսանկարը՝ Aravot.am
Հավաքականից հեռանալուց 4 տարի անց Վարդան Մինասյանը վերադարձավ, որպեսզի փորձի կարգի բերել իրավիճակը, սակայն հավաքականը նրա ղեկավարությամբ անցկացրեց ընդամենը 4 հանդիպում։
Արմեն Գյուլբուդաղյանց
Լուսանկարը՝ sport.news.am
Հայկական ֆուտբոլի ամենախոստումնալից մարզիչներից մեկին, ով միևնույն ժամանակ բավականին մեծ մարզչական փորձ ունի հայկական ֆուտբոլում, նշանակվեց այն ժամանակ, երբ հավաքականի «ոսկե» սերունդը մոտենում էր իր վերջին։ Նրա գլխավորությամբ հավաքականը լավ ելույթներ ունեցավ, սակայն սպասելիքներն ավելին էին, քանի որ Եվրո 2020-ի որակավորման փուլում հնարավորություն կար 2-րդ հորիզոնականը զբաղեցնելու, ինչը չհաջողվեց։
Աբրահամ Խաշմանյան
Լուսանկարը՝ armenpress.am
Հայաստանի հավաքականը կրեց պաշտոնական խաղերում իր ամենախոշոր պարտությունը՝ Իտալիայի հետ խաղում՝ 9-1 հաշվով, որից հետո Աբրահամ Խաշմանյանը հեռացավ պաշտոնից:
Խոակին Կապառոս
Լուսանկարը՝ armenpress.am
Իսպանացի փորձառու մարզիչը եկավ սերնդափոխելու հավաքականը։ Նրան հանձնարարվել էր հավաքականը որակավորել Աշխարհի առաջնության խմբային փուլին, ինչպես նաև Ազգերի լիգայում բարձրանալ B դիվիզիոն և այդ ամենը կորոնավիրուսի և պատերազմի ժամանակ։ Սկզբում ամեն բան լավ էր՝ Հավաքականը Բարձրացավ B դիվիզիոն, ԱԱ որակավորման փուլի առաջին խաղերի արդյունքում էլ գլխավորեց խմբի մրցաշարային աղյուսակը, սակայն հետագայում ամեն ինչ արագ փոխվեց։ Խաղացողները սպառեցին իրենց, իսկ մարզչի մոտ գաղափարները վերջացան, ինչն էլ ի վերջո ավարտվեց հավաքականի՝ C դիվիզիոն վերադարձով։ Կապառոսի օրոք հավաքականը կրեց իր պատմության ամենախոշոր պարտությունը՝ 9-0 Նորվեգիայի դեմ ընկերական խաղում
Ռոման Բերեզովսկի
Լուսանկարը՝ sport.news.am
Դարպասապահների մարզիչ և հավաքականի նախկին ավագ Ռոման Բերեզովսկին ստանձնեց մարզչի ժամանակավոր պաշտոնը և 2 խաղերում թիմն ունեցավ մեկ ոչ-ոքի։
Ալեքսանդր Պետրակով
Լուսանկարը՝ radar.am
Ուկրաինացի մասնագետին հրավիրեցին հավաքական նոր պրոյեկտ կառուցելու համար։ Շատ էին ճնշումները, սակայն մարզչի մեկնարկը կարելի էր համարել հաջողված։ Թեև մեկանրը վատը չէ, սակայն ընթացքի մասին նույնը ասել չենք կարող ազգերի լիգայի մրցաշարում չարդարացվեցին սպասելիքները և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղը դարձավ վերջինը։
Սուրեն Չախալյան
Լուսանկարը՝ ffa.am
Պետրակովին ժամանակավոր փոխարինեկու եկավ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանը և հենց նրա գլխավորությամբ էլ հավաքականը անցկացրեց Ազգերի լիգայի վերջին 2 հանդիպումները։
Ջոն վան’տ Սխիպ
Լուսանկարը՝ ajax.nl
Հոլանդացի մասնագետը գլխավորեց շատ կարճ և չհասցրեց իրեն դրսևորել որպես հավաքականի մարզիչ։
Եղիշե Մելիքյան
Լուսանկարը՝ fcpyunik.am
Եղիշե Մելիքյանը հաջորդեց հոլանդացի մասնագետին թեև դեռ անցկացրած 7 խաղերից հաղթել է միայն մեկում, սակայն թե երկրպագուները և թե ֆուտբոլի ֆեդերացիան հավատում են նրան։
Մեկնաբանություններ