Հոկտեմբերի 22-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի ունեցավ մրգի փառատոն, որի ընթացքում ցուցադրվեցին մրգերի, բանջարեղենի, չրերի, մեղրի, զարդանախշերի, կաթնամթերքի լավագույն տեսականին, և բոլոր ներկաները հնարավորություն ունեցան ոչ միայն համտեսել, այլև գնել դրանք:
Այս փառատոնի ընթացքում Ղարաբաղի գրեթե բոլոր շրջաններից ֆերմերները ներկայացրին իրենց բարձրորակ արտադրանքը, որն աչքի էր ընկնում նաև իր յուրահատուկ համով և տեսքով: Ֆերմերները հյուրասիրում էին համեղ ժենգյալով հաց և տաք, հյութեղ ղափամա։
Մեկնաբանություններ