Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:Այսօր Ժամը 18:50-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում գտնցվող «Երազ» այգուց մի տղամարդու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, այդ քաղաքացին «Երազ» այգու տարածքում գործող՝ մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիպլայնից վայր է ընկել: Նրան առաջինը օգնության են հասել այգու աշխատակիցները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները։ Մինչ դեպքի վայրի զննություն է կատարվել, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ վիրավորը՝ գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:
Բոլոր ժամանակների 10 լավագույն հայ և հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստները
Ալֆրեդո Ամարիլյո Քեշիշյանը հայկական արմատներ ունեցող ուրուգվայցի ֆուտբոլիստ է, ով իր կարիերայի ընթացքում խաղացել է կատալոնական Բարսելոնա ֆուտբոլային ակումբում։ Չնայած...
Կարդալ ավելինDetails


























































Մեկնաբանություններ