Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ:
Այս մասին հայտնում են ՀՀ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ ազգաբնակչությանը խորհուրդ տալով պահպանել անվտանգության կանոնները ուժեղ քամիների դեպքում:
Հիշեցնենք, ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով:
Մեկնաբանություններ