Հայա փառատոնի շրջանակներում հուլիսի 1-ին Հայաստանում՝ Երևանի Հրազդան մարզադաշտում, տեղի է ունենալու աշխարհի հայտնի ռեփ կատարող 50 Cent-ի համերգը։ Հանդիսատեսի մուտքը մարզադաշտ թույլատրվելու է ժամը 17:00-ից, իսկ համերգը սկսելու է 20:00-ին։ Մարզադաշտում վաճառքի նպատակով հասնալի են լինելու խմիչք և սնունդ։ Տոմսի արժեքը սկսում է 30.000 դրամից մինչև՝ 300.000 դրամ։Սակայն մինչև 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է լինելու, իսկ 6-16 տարեկան երեխաների մուտքը թույլատրվելու է միայն ծնողների ուղեկցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք tomsarkgh.am-ից, որտեղ նշվում է նաև, որ համերգի տոմսերն արագ են սպառվում։
Մեկնաբանություններ