Նարեկացի Արվեստի Միությունում կայացավ բանաստեղծուհի Սաշ Հայկազունու գրքերի համերգ-շնորհանդեսը։
Միջոցառումը ներկայացրին դերասանուհի Քեթրին Մանասյանը, երաժիշտ-կատարողներ՝ Պարգև Վարդանյանը , Սրբուհի Սիմոնյանը և Ռուբեն Առաքելյանը, իսկ ստեղծագործությունների թարգմանությամբ զբաղվող Կոնստանտին Շաքարյանը ներկայացրեց բանաստեղծությունները ռուսերեն լեզվով։
Երեկոյի պատվավոր հյուրերի կազմում էր նաև Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ով միջոցառման սկզբում ներկայացրեց Սաշի ստեղծագործություններից հատվածներ։
Հանդիպման ավարտին Նարեկացի Արվեստի Միության տնօրեն Նարեկ Հարությունյանը նվերներ շնորհեց երեկոյի գլխավոր մասնակիցներին, իսկ փոքրիկ խաչքար-հուշանվերը հանձնվեց ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդին, ինչպես նաև Սաշի հեղինակային գրքերն անվանական մակագրությամբ հանձնվեցին ուսանողներին։
Մեկնաբանություններ